Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

«Hollywood Non-Stop»` հանրապետության մարզերում

«Hollywood Non-Stop»` հանրապետության մարզերում
09.04.2013 | 16:35

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ հանդես կգա Գյումրիում:
«Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագրով նվագախումբը հանդես է գալիս հանրապետության մարզերում: Ծրագիրն արդեն իսկ ներկայացվել է Վանաձորում, Եղեգնաձորում:
Նույն օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՊԵՆ` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում: Մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ